ԳլխավորԽճանկար

Կորոնավիրուսով վարակված լրագրողի օրագրից

«Արմենպրես»-Առավոտյան զանգահարում ես Արսեն Թորոսյանի ու Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակներին, որպեսզի հետաքրքրվես նրանց թեստի արդյունքներով ու առողջական վիճակով, իսկ մի քանի ժամ անց խոսնակները քեզ առողջություն ու շուտափույթ ապաքինում են մաղթում կորոնավիրուսից։ Ահա այսպես սկսվեց և ավարտվեց առաջին օրը, երբ տեղեկացրին, որ նմուշառումը, որը վերցրել են, դրական արդյունք ունի և ինձ մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել։

Կորոնավիրուսի մասին, ինչպես և մյուս գործընկերներս, այս ընթացքում շատ եմ գրել։ Սկսել եմ գրել 2020 թվականի սկզբից, երբ վիրուսը դեռ Չինաստանում էր, հետո հասավ ասիական այլ երկրներ, Եվրոպա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, համաճարակից վերածվեց համավարակի ու չշրջանցեց նաև Հայաստանը։ Վարակի առնչությամբ վերջին լուրը գրել եմ մայիսի 14-ին, ժամը 18։50-ին, իսկ արդեն 20։40-ից մամուլը սկսեց գրել այն մասին, որ լրագրող Նորայր Շողիկյանը վարակվել է կորոնավիրուսով։

Ամեն ինչ սկսվեց չոր հազով, թուլությամբ ու ջերմության բարձրացումով։ Այդ ժամանակ ռենտգեն հետազոտությունը ցույց տվեց, որ թոքերումս որևէ անհանգստանալու առիթ չկա, սակայն 4-5 օր անց հիվանդությունն ավելի խորացավ ու վարակը հաստատվելուց 2 օր առաջ նկատեցի, որ հոտի զգացողությունս կորցրել եմ։ Հիմա դժվար է առանց հոտերի ապրելը, անընդհատ ցանկանում ես ինչ-որ հաճելի բույր զգալ…

Մայիսի 14-ի երեկոյան զանգահարեցին, ասացին, որ պարետատնից է, տեղեկացրին, որ կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է։ Խնդրեցին պատրաստվել, վերցնել հիգիենայի պարագաներ ու սպասել շտապօգնության մեքենային, որն էլ ինձ պետք է տեղափոխեր հիվանդանոց։

Սոցիալական ցանցի իմ էջում հայտնեցի կատարվածի մասին ու սկսվեց զանգերի, հաղորդագրությունների, մեկնաբանությունների, ջերմ խոսքերի ու ապաքինման մաղթանքների տեղատարափ, որը մինչ այս պահը չի ավարտվում։ Պարետատան զանգից քիչ անց ինձ հետ կապվեց նաև շտապօգնության բժիշկը, ասաց, որ դիմակ ու ձեռնոց կրեմ, և իրենց ժամանելուն պես շենքից դուրս գամ ու նստեմ մեքենան։

Հավաքեցի իրերս, հագա բժշկական դիմակն ու ձեռնոցները, ընտանիքի անդամներից բաժանվեցի անհպում՝ վստահ լինելով, որ ամեն ինչ լավ է լինելու ու տանից դուրս եկա։ Երբ հասա վերելակի մոտ, երրորդ հարկի մեր պատշգամբից նկատեցի դրսում ինձ սպասող շտապօգնության մեքենան, շենքից դուրս եկա ու մի տեսակ ներքին վստահությամբ մոտեցա մեքենային, միայնակ նստեցի հետևի մասում և դուռը փակվեց։

Ճանապարհը երկար էր, ընթացքում պատասխանում էի հեռախոսազանգերին ու նամակներին, երբ հասանք հիվանդանոց և մեքենան մուտքի մոտ կանգ առավ, մինչև իջնելս լսեցի, որ ռադիոընդունիչով միացված է Նարգիզի և Մաքսիմ Ֆադեևի «Вдвоём» ստեղծագործությունը, որտեղ ասվում է. «и когда-нибудь в один день умрем», հրաշալի ստեղծագործություն է, բայց համաձայնեք՝ այնքան էլ ճիշտ ժամանակին ու ճիշտ վայրում չէր հայտնվել։

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here