Երեւան-Թբիլիսի-Բաթումի առաջին գնացքը կմեկնի հունիսի 15-ին:
Ներկայացնում ենք գնացքի ժամանակացույցն ու տոմսերի գները:
Ժամանակացույց
Գնացքը Երևանից դուրս կգա ամեն օր` տեղական ժամանակով 15:30-ին, 00: 45-ին կլինի Թբիլիսիի կայարանում, Բաթումի կհասնի 7:30-ին:
Հետադարձը` Բաթումիից տեղական ժամանակով 15:40-ին, 22:11-ին կանգառ կունենա Թբիլիսիում, Երևան կվերադառնա 7:35-ին:
Տոմսեր կարելի է ձեռք բերել Թբիլիսիի, Բաթումիի, Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայքում:
Տոմսերի գներ
Երեւան-Բաթումի
Պլացկարտ` մեծահասակի (ներքև / վերև)` 15 145/13 855 դրամ (29 դոլար / 26,6 դոլար), երեխայի` 9065 դրամ (17,4 դոլար)
Կուպե ` մեծահասակ (ներքև / վերև) 22 235/ 20 535 դրամ (43/40 դոլար), երեխաներ ՝ 12135 դրամ (23,3 դոլար)
Ննջավագոն` մեծահասակ 36325 դրամ (70 դոլար), երեխա ՝ 21045 (40 դոլար)
Տոմսերի գները Վրաստանում. տոմսի արժեքը կարող է փոփոխվել ամեն օր` կախված դոլարի փոխարժեքից
Թբիլիսի-Երեւան
Պլացկարտ` 45.05 լարի (15 դոլար), կուպե ` 88,35 լարի (28 դոլար), ննջավագոն` 130 լարի (41 դոլար)
Բաթումի-Երեւան
Պլացկարտ` 70 լարի (22 դոլար), կուպե` 142 լարի (45 դոլար), ննջավագոն` 192.65 լարի (61 դոլար)։
5 տարեկանից ցածր երեխաների համար ճանապարհորդությունն անվճար է` առանց առանձին նստատեղի: Մանկական սակագինը գործում է 5-ից 10 տարեկանների համար:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։