Ազատության հրապարակը մաքրվում է մեքենաների, հեծանիվների վարձույթից, տարբեր զվարճանքի առարկաներից, Facebook-ի իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Ճիշտ է, որոշ մարդիկ ստուգայցն ավարտելուց հետո դեռ փորձում են շարունակել գործունեությունը, բայց դա երկար չի տևի»,- գրել է նա:
Քաղաքապետարանից հայտնում են, որ նման գործունեությամբ զբաղվողները նախապես զգուշացվել էին, որ հուլիսի 1-ից այլևս չեն կարողանա գործունեություն ծավալել հրապարակում:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։