ԳլխավորԼուր

Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակը (տեսանյութ)

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը: Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշենք, որ դեռևս 2020 թվականի ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ պուրակն անվանակոչվել էր Ենգիբարյանի անվամբ:

Տարածքը բարեկարգվել է համայնք-մասնավոր համագործակցությամբ:

Comment here