ԳլխավորԼուր

Երեւանում կգործի 20 մանկապարտեզ. մնացածները կփակվեն

Ջերմաչափում՝ մանկապարտեզում

Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վարչական շրջանների մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները»,-գրել է Կարապետյանը:

Նա նաև ներկայացրել է վարչական շրջանների այն մանկապարտեզների ցանկը, որոնք կընդունեն երեխաներին.

Կենտրոն — թիվ 1, Արաբկիր — թիվ 25, թիվ 31, Աջափնյակ — թիվ 47, թիվ 50, Ավան — թիվ 52, Դավթաշեն — թիվ 60, թիվ 62, Էրեբունի — թիվ 64, թիվ 66, Մալաթիա-Սեբաստիա — թիվ 91, թիվ 96, Նոր Նորք — թիվ 100, թիվ 114, Նորք-Մարաշ — թիվ 122, Նուբարաշեն — թիվ 125, Շենգավիթ — թիվ 126, թիվ 139, Քանաքեռ-Զեյթուն — թիվ 162, թիվ 157։

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վարչական շրջանների աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի։

Comment here