ԳլխավորԼուր

Ինքնասպանության փորձ Երևանի Արամի փողոցում

Մայիսի 29-ին, ժամը 18։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 4/3 շենքի բնակարաններից մեկից առկա է գազի արտահոսք, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ նշված հասցեում գազի արտահոսք չի հայտնաբերվել․ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով 8-րդ հարկի պատշգամբից:

Լրացում. ժամը 20։44-ին կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը։