ԳլխավորԼուր

Ապրիլի 24-ին Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցության «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2024 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։

Հավելենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից, ժամը 8:30-ից մինչ 22:00-ն։