ԳլխավորԼուր

«Շառլ Ազնավուր-100». թատերականացված համերգ՝ ԵՊՀ-ում

Շառլ Ազնավուր

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը կազմակերպեց «Շառլ Ազնավուր-100» խորագրով թատերականացված համերգը։

Ֆրանսահայ շանսոնյե, Հայաստանի Ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, արվեստագետ, երաժիշտ, բանաստեղծ, դերասան, հասարակական գործիչ, բարերար Ազնավուրի 100-ամյակին նվիրված թատերականացված համերգին «Համալսարանական» թատրոն-ստուդիայի (գեղարվեստական ղեկավար` Կարինե Դավթյան) սաները ներկայացրին Ազնավուրի կյանքի ու գործունեության առանցքային դրվագների բեմականացումը։ Այն ուղեկցվեց Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների ասմունքով, «YSU Band»-ի (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Հակոբյան), ԵՊՀ երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան) երաժշտական ու աղջիկների պարային համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Անի Հարոյան) կատարումներով։

«Շառլ Ազնավուր-100». թատերականացված համերգ՝ ԵՊՀ-ում
«Շառլ Ազնավուր-100». թատերականացված համերգ՝ ԵՊՀ-ում

Ազնավուրի Մանկություն, ծննդյան և անվանակոչվելու պահից մինչև պատանեկություն, ընտանեկան կյանք, ապա մեծ բեմ դուրս գալու դժվարություններ, Պիեռ Ռոշից մինչ Էդիթ Պիաֆ և մեծ փառքի գագաթի նվաճում․ բոլոր այս դրվագները դարձան ներկայացման սցենարի առանցք և ուսանողների կատարմամբ ներկայացվեցին հանդիսատեսին։

«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը մեծ արվեստագետի պատգամով հորդորեց երիտասարդներին լեզուներ սովորել և միշտ գնալ դեպի իրենց երազանքը։

Միջոցառումն ամփոփվեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգով։

«Շառլ Ազնավուր-100». թատերականացված համերգ՝ ԵՊՀ-ում «Շառլ Ազնավուր-100». թատերականացված համերգ՝ ԵՊՀ-ում «Շառլ Ազնավուր-100». թատերականացված համերգ՝ ԵՊՀ-ում «Շառլ Ազնավուր-100». թատերականացված համերգ՝ ԵՊՀ-ում «Շառլ Ազնավուր-100». թատերականացված համերգ՝ ԵՊՀ-ում