ԳլխավորԼուր

Հռոմից ժամանած քաղաքացիները տեղափոխվել են հատուկ բնակության վայր

«Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բարեհաջող ժամանել են Երևան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Նրանք մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ ենթակա են լինելու 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Ինքնաթիռի ժամանման վերաբերյալ գրառում է կատարել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․ 

«Ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող, ժամանեց «Զվարթնոց» օդանավակայան։ Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի»,- գրել է նախարարը։

Comment here