ԳլխավորԼուր

Դմիտրի Պեսկովի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Պեսկովն անձամբ հաստատել է լուրը և հայտնել, որ բուժվում է։

Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևի և մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակվել է նաեւ Դմիտրի Պեսկովի կինը՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան։ Նրանք հոսպիտալացվել են։

Comment here