ԳլխավորԼուր

Հյուսիսային Օսեթիայում բջջային կապի աշտարակ են այրել՝ «չիպավորման» դեմ պայքարելու համար

Կորոնավիրուսի գոյությանը չհավատացող մի խումբ մարդիկ բջջային կապի աշտարակ են այրել Հյուսիսային Օսեթիայում՝ Նոգիր բնակավայրը զրկելով կապից, հայտարարել է շրջանի ղեկավար Վյաչեսլավ Բիտարովն առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ Բատիրովի, կան մարդիկ, որոնք մտածում են, թե համաճարակը կազմակերպվել է «ինչ-որ համաշխարհային ուժերի կողմից», որպեսզի մարդկանց ուղարկեն հատուկ առանձնացված տարածքներ, տեղադրեն 5G ալեհավաքներ, ճառագայթահարեն, որպեսզի նրանք կորցնեն գիտակցությունը, որից հետո բոլորին «չիպավորեն»։

Հիշեցնենք, որ անցած ամիս նմանատիպ դեպք էր գրանցվել Մեծ Բրիտանիայում։

Comment here