ԳլխավորԼուր

Մինչեւ մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում. դեսպանատուն

Մինչև ս/թ․ մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը։

«Նշենք, որ հնարավոր չվերթի կազմակերպման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ժամկետի վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք։

Պատասխանելով նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող բնակարանային վարձավճարների տրամադրման/փոխհատուցման վերաբերյալ հարցերին՝ նշենք, որ դեսպանությունը ցանկացած աջակցության տրամադրման հարցում ելնում է առկա հնարավորություններից, մինչդեռ նման օժանդակության տրամադրումը, ցավոք, այդ հնարավորությունների շրջանակից դուրս է։

Կրկին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին»,– ասվում է դեսպանատան հայտարարությունում։

Հավելենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայումս 5000 դիմումատուի հայտ է ստացել, որոնց մեծ մասը ներկայացվել է ապրիլի 18-ից հետո։ Սկսած մարտի 22-ից՝ հայտերի ընդհանուր քանակը գերազանցել է 8500-ը։ Այս մասին «Արմենպրեսին» ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Comment here