ԳլխավորԼուր

Մեծ Բրիտանիայում հրկիզում են բջջային հեռախոսների աշտարակները (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում անհայտ անձինք հրկիզել են բջջային հեռախոսների առնվազն 20 աշտարակ, տեղեկացնում է euronews-ը։

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պատճառը տարածված լուրերն են այն մասին, թե իբր 5G-ն նպաստում է COVID-19 վարակի տարածմանը կամ առնվազն ազդում է վարակվածների ախտանիշների վրա:

Բջջային օպերատորների ներկայացուցիչները հերքում են որեւէ կապի առկայությունը 5G-ի եւ կորոնավիրուսի տարածման միջեւ եւ նշում, որ այդպիսի լուրերը տարածում են, այսպես կոչված, «Մեծ դավադրության տեսության» կողմնակիցները, իսկ օրինակ «Յութուբն» ու «Ֆեյսբուքը» այդպիսի բովանդակությամբ տեքստերն ու տեսանյութերը հեռացնում են՝ համարելով  ապատեղեկատվություն։

Comment here