ԳլխավորԼուր

Նոր կորոնավիրուսով վարակված է ավելի քան 6 մլն մարդ

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հատել է 6 միլիոնի սահմանը, տեղեկացնում է Worldometers-ը։

Մայիսի 30-ին՝ Երեւանի ժամանակով 08.47-ի տվյալներով, վարակվածների թիվը 6 մլն 33814 է։ Համաճարակի զոհ է դարձել 366.891 մարդ, ապաքինվել է  2 մլն 661147-ը։

Վարակվածների թվով առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ը (1,793,530), երկրորդ տեղում Բրազիլիան է (468,338), երրորդում՝ Ռուսաստանը (387,623)։

Իսկ Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ վարակվածների թիվը  5 916 464 է։

Նոր կորոնավիրուսից COVID-19 թոքաբորբի բռնկումն առաջին անգամ արձանագրվել է 2019-ի դեկտեմբերին՝ Չինաստանի Ուհան քաղաքում։

2020-ի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց պանդեմիայի (համավարակի) մասին։

 

Comment here