ԳլխավորԼուր

Pfizer պատվաստանյութը Հայաստանում հասանելի կլինի փետրվարի 21-ից

Փետրվարի 21-ից Pfizer պատվաստանյութն արդեն հասանելի կլինի ՀՀ պատվաստման բոլոր կետերում:  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը շեշտել է, որ որևէ էական տարբերություն Pfizer–ի ու մնացած պատվաստանյութերի միջև չկա։ Բոլոր շահառուները կարող են ստանալ այն ինչպես առաջին ու երկրորդ պատվաստումների, այնպես էլ խթանիչ դեղաչափի տեսքով։

«Pfizer–ի միակ տարբերությունն, այն է, որ այն պաշտոնապես ճանաչվել է նաև որպես 12-18 տարեկանների համար նախատեսված պատվաստանյութ»,-ասել է նախարարը։