ԳլխավորԼուր

Երկրաշարժ՝ Բավրայի մոտ

Երկրաշարժ

Սույն թվականի փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 12:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 08:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.1 մագնիտուդով երկրաշարժ:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա բնակավայրում և Սարագյուղ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 —ին Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է եղել:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: