ԳլխավորԼուր

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 42 հազարը

Երկրաշարժ Թուրքիայում, ավերված շենք

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 42 հազար 310-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD)։

Աղետի գոտուց տարհանվածների թիվը հասել է 448 հազար 18-ի։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում  7,7 մագնիտուդ (ավելի վաղ հայտնում էին 7,4) ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։

Սիրիայի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Հալեպ քաղաքում, նույնպես ավերածություններ են եղել։ Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 8500–ը։