Բեյրութում պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի, վիրավորների թիվը մոտ 2500 է։
Ըստ հորդանանյան սեյսմոլոգների՝ պայթյունը հավասարազոր է եղել 4.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի։
Բեյրութի նահանգապետը նշել է, որ քաղաքի շինությունների կեսը վնասվել է պայթյունից, իսկ հիվանդանոցները լեփ-լեցուն են։
Վնասներ են կրել նաեւ հայաբնակ Բուրջ Համուդի շինությունները։ ՀՀ արտգործնախարարությունը հայտնում է մեկ հայ զոհի մասին։
Լիբանանն արդեն բժշկական օգնություն է խնդրել Առողջապահության միջազգային կազմակերպությունից եւ հարեւան Քաթարից։
Լիբանանի ժողովրդին իրենց ցավակցություններն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այլ երկրների ղեկավարներ։
Լիբանանում օգոստոսի 5-ը հայտարարված է Սգո օր։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։