Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայ է զոհվել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել լրագրող, հասարակական գործիչ Սագո Արեանը.
«Պէյրութի հայահոծ շրջանները նոյնպէս մեծ վնասներ կրած են. Պայթումի վայրը՝ Պէյրութի նաւահանգիստը հեռու չէ հայկական Պուրճ Համուտէն։ Մեծ վնասներ կան հայկական թաղամասերուն մէջ, կան նաեւ վիրաւորներ… Տասնեակ խանութներու փեղկերը քանդուած են, եւ բնակարններու պատուհաններ ջարդ ու փշուր դարձած։
«Լիբանանի մէջ եղած պայթումին հայ զոհ ունինք։ Անունը քիչ անց…»,- գրում է լրագրողը:
Վնասվել է նաեւ պայթյունի վայրից 15 կմ հեռավորության վրա գտնվող ՀՀ դեսպանատունը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։