Ամուլսարի ճանապարհին հավաքված ակտիվիստներն ու Վայոց ձորի ոստիկանապետ գնդապետ Գևորգ Ազիզյանն ընդհանուր հայտարարի չեկան. Ամուլսար տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ակտիվիստների կողմից:
Վերջիններս պահանջեցին, որպեսզի բերեն ամբարձիչ կռունկ ու 30 մետրով դեպի հետ տանեն «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տնակները: Վայոց ձորի ոստիկանապետը նշեց, որ նման քայլի դիմել չեն կարող և ակտիվիստներին հորդորեց բացել ճանապարհն ու վաղը շարունակել իրենց հավաքը, բայց ցուցարարները չհամաձայնեցին:
Դեպի Ամուլսար տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Հայկական բնապահպանական ճակատը առավոտյան հայատարարություն է տարածել, որում նշել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակը հանել է ու փոխարենը տեղադրել ընկերության պահնորդների տնակը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։