Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Եվրոպայում բնակվող հայերը փակել են Ֆրանսիա-Բելգիա միջպետական ճանապարհը

Եվրոպայում բնակվող հայերն այսօր փակել են Ֆրանսիա-Բելգիա միջպետական ավտոճանապարհը։

Ակցիան ամբողջովին կաթվածահար է արել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը։

Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են Stop Genocide, Artsakh is Armenia, Erdoghan terrorist: Նրանք նաև պաստառների վրա ներկայացրել են Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանաթուրքական բանակի իրականացրած բարբարոսությունները։

Շուրջ մեկ ժամ տևած ակցիայից հետո ցուցարարները ոստիկանության պահանջով բացել են ճանապարհը։

Comment here