ԳլխավորԼուր

«Մոսկվայում ծիրանի հերթեր են: Կեցցե հայությունը». Զոհրաբ Եգանյան

Ծիրանի պատմության մեջ ինձ համար ամենազարմանալին այն է, որ Մոսկվայի իշխանությունները ադրբեջանցի շուկայատերերի հերը դեռ չեն անիծել ազգամիջյան թշնամանքի համար, ֆեյսբուքյան էջում գրել է Զոհրաբ Եգանյանը։

«Սա իսկապես զարմանալի է, քան որ նման գործելաոճը ռուսական հողի վրա միշտ էլ շատ կոշտ գնահատականի է արժանացել ուժայինների կողմից: Նույնիսկ Արցախյան պատերազմի տարիներին նման բան չի եղել, ավելին` ՌԴ-ում ու Վրաստանում ուժեղ առևտուր էին անում հայերն ու ադրբեջանցիները: Ռուսաստանում չկա այլազգի կապիտալ, կա ռուսական կապիտալ, ու բոլոր մեծահարուստները ենթարկվում են իշխանությունների հրահանգներին, սա փաստ է»:

Եգանյանն իր էջում նաեւ լուսանկար է հրապարակել՝ նշելով.

«Մոսկվայում ծիրանի հերթեր են: Կեցցե հայությունը»։

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ Մոսկվայի «Ֆուդ Սիթի» մեծածախ առեւտրի կենտրոնում չեն ընդունում Հայստանից արտահանված ծիրանը։

Comment here