ԳլխավորԼուրԽճանկար

9-ամյա Ալիսա Տեպլյակովան ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան

Մոսկվայի բնակիչ 9-ամյա Ալիսա Տեպլյակովան, որը 8 տարեկանում հանձնել է Միասնական պետական քննությունները, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Համալսարանում վճարովի հիմունքներով սովորելու վերաբերյալ պայմանագիրը կնքել է Ալիսայի հայրը։ Նա նշել է, որ դպրոցն ավարտելուց հետո բուհ ընդունվելը «նորմալ ցանկություն է երեխայի մոտ»։

Որպեսզի մասնակցի միասնական քննություններին՝ Ալիսան անցել է դպրոցական ամբողջ ծրագիրը։ 7 տարեկանում ստացել է 9-ամյա կրթության վկայական, որից հետո «գրոհել է» 11-րդ դասարանի վրա։

Տեպլյակովների ընտանիքում 7 երեխա կա։

Comment here