ԳլխավորԼուր

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է մրցույթ

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2019-2020 թվականների ստեղծագործությունների մրցույթ: Այն կանցկացվի 6 անվանակարգում` «Գրականություն», «Կերպարվեստ», «Թատերական արվեստ», «Հայագիտություն», «Լրագրություն» եւ «Գեղարվեստական լուսանկարչություն»:

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա 1500 ԱՄՆ դոլար դրամական պարգեւ։ Ստեղծագործությունները գնահատելու է մասնագիտական հեղինակավոր ժյուրին` նախապատվությունն առաջին հերթին տալով աշխատանքների որակին: «Գեղարվեստական լուսանկարչություն» եւ «Կերպարվեստ» անվանակարգերում ներկայացված ստեղծագործությունների համար կկազմակերպվի առանձին ցուցադրություն: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից` առանց տարիքային սահմանափակման:

Մրցույթին մասնակցել ցանկացողները 2019-2020 թվականներին իրենց հեղինակած աշխատանքները կարող են ներկայացնել օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ ամեն օր` բացի շաբաթ եւ կիրակի օրերից` ժամը 11:00-16:00-ն (հասցե` Երեւան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ. ` 010 552 632, 010 520 783):

Հավելենք, որ Թեքեյան մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 27-րդ անգամ:

Comment here