ԳլխավորԼուր

Մրցույթ՝ նվիրած Վիլյամ Սարոյանի կյանքին և ստեղծագործություններին

Վիլյամ Սարոյան

«Սոսի Խանիկյան» և «Վերածնունդ» (Renaissance Foundation Armenia) մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամները համատեղ հայտարարում են Վիլյամ Սարոյանի կյանքին և ստեղծագործություններին նվիրված մրցույթ` երկու անվանակարգով` գիտական հոդված և էսսե։

Մասնակցության պայմաններ`

• հեղինակը պետք է լինի 25 – 40 տարեկան,

• հոդվածը կամ էսսեն պետք է նախկինում հրապարակված կամ տպագրված չլինի (առցանց կամ տպագիր),

• ծավալը` 4500-6000 նիշ,

• լեզուն` հայերեն:

Հոդվածի կամ էսսեի հետ պետք է ուղարկել նաև հեղինակի հակիրճ ինքնակենսագրականը (կրթություն, գիտական աստիճան, նախկինում հրատարակված աշխատանքներ, հղումներ):

Մրցանակ.

Անվանակարգերից յուրաքանչյուրի հաղթողը կարժանանա 200.000 դրամի չափով ֆինանսական մրցանակի, իսկ աշխատությունները կհրապարակվեն մասնագիտական հարթակներում` նպաստելով Վիլյամ Սարոյանի անվան և նրա ստեղծագործությունների հանրահռչակմանը:

Հայտերի ընդունումը մեկնարկում է 2022թ. մարտի 1-ին և կդադարեցվի ապրիլի 30-ին:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել info@sossi.foundation էլ. փոստի հասցեին:

Արդյունքները կհրապարակվեն 2022թ. հունիսի 1-ից 10-ը: