ԳլխավորԼուր

Ուսանողական տնտեսագիտական էսսեների մրցույթ

Էսսեների մրցույթ ՀՊՏՀ-ում

EFI-Armenia-ն հայտնում է ամենամյա ուսանողական տնտեսագիտական էսսեների մրցույթի մասին։

Թեմաներն են՝

• Կենսաթոշակային համակարգի դերը մեր կյանքում

• Անտեսանելի ձեռքը իմ համայնքում

• Տնտեսապես չհիմնավորված սուբսիդիաները իմ մարզում ու երկրում

• Ինչից կուզեի ապահովագրվել և ինչու

Լեզուն՝ հայերեն

Մասնակիցները՝ կարող են մասնակցել ՀՀ բոլոր համալսարանների բոլոր ֆակուլտետների բակալավրիատի ուսանողները։

Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը՝ մինչև ապրիլի 30-ը։

Արդյունքները կամփոփվեն մայիսին, մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսին։

Հաղթողները  կստանան պատվոգրեր և արժեքավոր նվերներ, իսկ «Կենսաթոշակային համակարգի դերը մեր կյանքում» թեմայով լավագույն աշխատանքի համար «Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիան» սահմանել է ​հատուկ մրցանակ՝  iPad Pro։

Հավելյալ մանրամասների համար անցեք այս հղումով։