ԳլխավորԼուր

«1991»-ում ծառայելու մրցույթ զորակոչիկների համար

Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։

2022թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ մասնագիտացումներից մեկով.

• մեքենայական ուսուցում,
• տվյալների ճարտարագիտություն,
• տվյալների վերլուծություն և վիճակագրություն։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել 1991.mil.am կայքում, կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. հունիսի 30-ը ներառյալ:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ 1991@mil.am, հեռախոս՝ 1-28: