Շիրակի պետական համալսարանը հաղորդագրություն է տարածել զորակոչիկ դիմորդների համար։
2020-2021 ուստարվա ընդունելության մրցույթը հաղթահարած ՇՊՀ-ի հարգելի´ զորակոչիկ դիմորդներ,
Ազգային բանակ զորակոչվելու կապակցությամբ ձեր դիմումները խնդրում ենք ուղարկել էլեկտրոնային տարբերակով ՇՊՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պաշտոնական էլ.փոստին՝ ugkkshsu@gmail.com, համապատասխան ձևաչափով՝ կցելով զինվորական կոմիսարիատի ծանուցագրի պատճենը և դիմումատուի անձնագրի պատճենը։
Խնդրում ենք ս.թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 1-ը ՇՊՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն ներկայացնել զինվորական կոմիսարիատի ծանուցագրի բնօրինակը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։