Հունվարի 25-ին մեկնարկել են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները։
Փետրվարի 8-ը միասնական քննությունների 5-րդ օրն է։
«Մաթեմատիկա» առարկայից քննություն է անցկացվելու 42 քննական կենտրոնում, որից 15-ը Երևանում է, 27-ը՝ մարզերում, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Հայտագրվել է 5151 դիմորդ, որից Երևանում՝ 1938, մարզերում՝ 3213։
Քննության տևողությունը 3 ժամ է: Գնահատականները հայտնի դառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ, քննական օրվա երկրորդ կեսին, Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները:
Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու: Մինչև ժ. 18.00-ն քննության արդյունքը վիճարկող դիմումները կարելի է գրել այն քննական կենտրոնում, որտեղ հանձնել եք տվյալ առարկան, կամ ներկայացնել առցանց:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews