ԳլխավորԼուր

Վաղը քննական վերջին օրն է. դիմորդները «Ֆիզիկա» ու «Հայոց պատմություն» կհանձնեն

Լաբորատորիա-դասասենյակ (ֆիզիկա, քիմիա)՝ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցում

Հունիսի 12-ին մեկնարկել են բուհերի 2026-2027 թթ. ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի քննությունները։

Հունիսի 30-ը այս փուլի վերջին քննական օրն է. դիմորդները քննություն կհանձնեն «Ֆիզիկա» ու «Հայոց պատմություն» առարկաներից։

Հայտագրվել է «Ֆիզիկա»-ի համար 998 (2025-ին՝ 1052), «Հայոց պատմության» համար՝ 1288 (2025-ին նույնքան՝ 1288) դիմորդ, հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից (ԳԹԿ)։

Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու՝ մինչև ժ. 18.00-ն։

Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլում հայտագրվել է 16 426 դիմորդ՝ հանձնելու համար 21 130 քննություն։

Երկրորդ փուլով ընդունելության միասնական, կենտրոնացված քննությունների ավարտից հետո տեղի կունենա հիմնական փուլի մրցույթի ամփոփումը` բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) համար:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews