ԳլխավորԿրթություն

Դիմորդներին, նրանց ծնողներին եւ կազմակերպիչներին. Արայիկ Հարությունյան (ուղիղ)

Քննական կենտրոններում դիմորդների համար խիստ միջոցներ են սահմանվել, որ կարողանան անցկացնել նախատեսված 1 քննությունը։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք այս գործընթացին ներգրավել ենք ոստիկանությանը և տարածքային կառավարման մարմիններին։ Ես այսօր զրուցել եմ բոլոր մարզպետների հետ, պատրաստվում եմ խոսել նաև ոստիկանապետի հետ, այսինքն այնտեղ ապահովելու ենք ներկայությունը, բայց ամենակարևորն այն է, որ մենք այդ օրը չպետք է թույլ տանք կուտակումներ հատկապես առավոտյան ժամերին, երբ դիմորդները ժամանելու են։ Մենք այս տարի պետք է հրաժարվենք ընտանիքներով, հարևաններով քննական կենտրոն գնալուց»- նշեց նախարարը։

Նա նշեց, որ բոլոր այն դիմորդները, ովքեր կունենան ջերմություն՝ 1-3 անգամ չափելուց հետո, չեն կարողանալու մասնակցելու քննությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Comment here