ԳլխավորԼուր

ՀՊՄՀ-ում մի շարք մասնագիտությունների գծով վարձավճարները նվազել են

Մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա բակալավրիատի դիմում-հայտերի ընդունելությունը, հիշեցնում են Հայկական պետական մանկավարժական համալսարանից։

Դիմում-հայտը պետք է լրացնել առցանց՝ www.dimord.am կայքում՝ «Մեկ բուհ՝ մեկ մասնագիտություն» սկզբունքով։

«Սիրելի՛ դիմորդ, մինչ դիմում-հայտը լրացնելը, ևս մեկ անգամ ծանոթացիր 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի  մասնագիտություններին, իսկ եթե ունես հարցեր, կարող ես գրել dimord2022@aspu.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 010 59 70 69 հեռախոսահամարով՝ Մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողով։

Այցելիր www.dimord.am  կայք,  դիտիր տեսանյութը, որում ներկայացված են դիմում-հայտը անսխալ լրացնելու կանոնները։ Շատ կարևոր է, որ մինչև գրանցվելը և դիմում-հայտը լրացնելը ծանոթանաս բուհերի ընդունելության կարգին, ցանկին, մասնագիտություններին, վարձավճարների չափերին և ընդունելության համար անհրաժեշտ բոլոր մանրամասներին։

Ի դեպ, մի շարք մասնագիտությունների գծով վարձավճարները նվազել են։

Սիրելի՛ դիմորդներ, դիմում-հայտերը կարող եք լրացնել մինչև մայիսի 10-ը»,-նշված է բուհի տարածած հաղորդագրության մեջ։