ԳլխավորԼուր

209 հոգի դուրս է մնացել դրական գնահատականներով. ԳԹԿ փոխտնօրեն

Կարո Նասիբյան

«Ընդհանուր 2 դրական գնահատական ունեցող, բայց դուրս մնացած դիմորդների թիվը 209 է: Նրանց մի մասն ուղղակի չի ցանկացել մասնակցել լրացուցիչ փուլի հայտագրմանը: Օրինակ, դիմորդներ կան, որ դիմել են իրավագիտության համար եւ չեն ցանկանում այլ տեղ գնալ, նախընտրում են հեռակա գնալ կամ հաջորդ տարի ընդունվել: Մի խոսքով, ավելի քան 1000 հոգի դիմել էր լրացուցիչ թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար, եւ ընդհանուր առմամբ՝ գլխավոր մրցույթի եւ լրացուցիչ թափուր տեղերի մրցույթից դուրս է մնացել 209 հոգի:

Նաեւ այսպիսի բան կա՝ առաջին փուլին էլ չի եկել դիմորդը, ինքն իր գնահատականն է ուզում, որովհետեւ գնալու է հեռակա կամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Նրանք քննությունները հանձնում են հունվարին կամ հունիսին եւ ասում են՝ մեզ այլ բան պետք չէ, ստացիոնարի հիմնական եւ լրացուցիչ տեղերի մրցույթներին չենք ուզում մասնակցել, ինչպես արդեն նշեցի, նրանց իրենց գնահատականներն են անհրաժեշտ: Ինչպես արդեն նշեցի, նպատակահարմար են գտնում հեռակա սովորել»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա միասնական քննությունների հիմնական փուլի արդյունքներով բուհեր է ընդունվել 9620 դիմորդ, որից անվճար հիմունքներով ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը՝ 1875 դիմորդ, վճարովի հիմունքով՝ 7799 դիմորդ։

Լրացուցիչ թափուր տեղերի մրցույթն ամփոփվել է հուլիսի 30-ին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։