ԱրցախԳլխավորԼուր

Արցախի մշակույթն է ներկայացվել համաՀՄԸՄ-ական 13-րդ բանակումի շրջանակում

Արցախի մշակույթն է ներկայացվել համաՀՄԸՄ-ական 13-րդ բանակումի շրջանակում

ՀամաՀՄԸՄ-ական 13-րդ բանակումի շրջանակներում կազմակերպված Արցախյան օրը նվիրված էր Արցախի մշակույթի և ազգային ժառանգության ներկայացմանը, հայտնում է «Ապառաժը»։

Աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած ՀՄԸՄ-ականները հնարավորություն ունեցան ծանոթանալու Արցախի հարուստ մշակութային ժառանգությանը, ազգային ավանդույթներին, երգ ու պարին, ինչպես նաև արցախյան խոհանոցին։ Օրվա ընթացքում ներկայացվեցին նաև Արցախի պատմության կարևոր էջերը՝ ընդգծելով մշակութային ինքնության պահպանման և ազգային արժեքների փոխանցման նշանակությունը։

Արցախյան օրը դարձավ ոչ միայն մշակութային ճանաչողության, այլև համազգային համախմբման խորհրդանիշ՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ Արցախի մշակութային ժառանգությունը հայ ժողովրդի անբաժանելի մասն է, որը շարունակելու է ապրել ու փոխանցվել սերունդներին։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews