ԳլխավորԼուր

Արցախում թշնամու դիվերսիայի զոհ է դարձել 3 ոստիկան

Գնդակոծված ոստիկանական ավտոմեքենա Արցախում

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանն ու լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է Հանրապետական բժշկական կենտրոնում:

Գնդակոծված ոստիկանական ավտոմեքենա Արցախում