ԳլխավորԼուր

Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերի որևէ բնակավայր չի անցել Ադրբեջանի վերահսկողության տակ

Սյունիքի մարզից որեւէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել, տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։

«Այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ կոչ ենք անում զերծ մնալ կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից»,-նշված է գրառման մեջ։

Նմանատիպ հաղորդագուրթյուներ են տարածել նաև Վայոց Ձորի ու Գեղարքունիքի մարզպետարանները։

«ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, և հակառակորդը ստանում է արժանի պատասխան։

Ուստի կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,-նշել են գերատեսչություններից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմն ունի 105 զոհ։

Այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։