ԳլխավորԼուր

Ավտովթար Սյունիքում. կա զոհ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 22։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Հ., ծնված 1971 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանած «KamAZ» մակնիշի ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz E320»  մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է: