ԳլխավորԼուր

«Mercedes»-ը գլորվել է ձորակը. մի քանի ամսական երեխա է մահացել

Օգոստոսի 30-ին, ժամը 20։34-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 10 մ ) դեպի ձորակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևորներ Ռ․ Հ․-ն (ծնված 2022 թ.), Մ․ Հ․-ն (ծնված 2022 թ.), Լ․ Ն․-ն (ծնված 1988 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 2000 թ.) և Գ․ Մ․-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել են Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, իսկ Ռ. Հ․-ն հիվանդանոցում մահացել է: