ԳլխավորԼուր

Մահացել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը

Միխայիլ Գորբաչով

Մահացել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կենտրոնական կլինիկական հիվանդանոցին։

Նշենք, որ ԽՍՀՄ նախկին նախագահն այս տարի դարձավ 91 տարեկան։

2021 թվականի հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի պատճառով նա հիվանդանոց էր տեղափոխվել։

«Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովը ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացավ այսօր երեկոյան», — լրագրողներին ասել են հիվանդանոցում։