Հունիսի 2-ին նկարահանումների ժամանակ Երևանի Արշակունյաց փողոցի շենքերից մեկի տանիքից վայր է ընկել ու մահացել է Love is Production-ի աշխատակից, օպերատոր Արթուր Ղանդիլյանը։
Արթուրը 36 տարեկան էր, ամուսնացած, ունի մեկ որդի։ Նախկինում աշխատել է «Երկիր Մեդիա» TV-ում, Կենտրոն TV-ում։
Usanogh.am-ը ցավակցում է գործընկերոջ ընտանիքին և մտերիմներին։