ԳլխավորԼուր

Անապայի մոտ խեղդվել են երեխան, նրան օգնելու շտապած հայրն ու ընկերը

Անապայի մոտ՝ Վիտյազեվո գյուղի լողափին, խեղդվել են 3 մարդ՝ 13-ամյա մի երեխա ու 2 տղամարդ, տեղեկացնոմ է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրասնոդարի մարզի դատախազությանը։

Նախնական տվյալներով՝ եւս 3 ականատեսների, որոնք նետվել են օգնության, որոնում են։

Նշվում է, որ ծովում լողացող երեխային հոսանքը սկսել է քշել, նրան օգնության են շտապել հայրն ու հոր ընկերն ու խեղդվել են։ Մյուս երեքին փնտրում են։

Հուլիսի 4-ից եղանակային վատ պայմանների պատճառով լողալը Անապայի մոտ արգելված է։

Comment here