ԳլխավորԼուր

Մահացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թյորները

Մահացել է լեգենդար երգչուհի Թինա Թյորները. ռոքնռոլի աստղը մահացել է 83 տարեկանում՝ երկարատեւ հիվանդությունից հետո, Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը։

Վերջին տարիներին նա առողջական խնդիրներ ուներ․ 2016 թվականին նրա մոտ ախտորոշվել էր աղիների քաղցկեղ, իսկ 2017 թվականին նրան երիկամի փոխպատվաստում են արել։

Նրա կյանքը նկարագրված է երեք հուշերում, կենսագրականում եւ 2021 թվականին՝ «Թինա» վավերագրական ֆիլմում։

Թյորներն արժանացել է ութ «Գրեմի» մրցանակի, որոնցից 6-ը՝ 1980-ականներին։ 2021 թվականին նա ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում։

Նրա կատարած ամենահայտնի երգերից են The Best, Proud Mary, Private Dancer և What’s Love Got To Do With It: