Մահացել է Երգիծանքի թատրոնի նախագահ, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը։
ԶԼՄ–ների տեղեկություններով` դերասանի մահվան նախնական պատճառը սրտի հետ կապված խնդիրն է եղել, սակայն պաշտոնական տեղեկություն դեռ չկա։
Շիրվինդտի մահվան առնչությամբ ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ցավակցական խոսքեր են հղել նաև Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյը, էստրադային երգիչ Լև Լեշչենկոն, Թատերական արվեստի ռուսական ինստիտուտի (ГИТИС) ռեկտոր Գրիգորի Զասլավսկին։ Նրանք բոլորը Շիրվինդտին բնութագրել են որպես հզոր, լուսավոր, բարի ու ընկերասեր մարդ ու ափսոսանք են հայտնել սիրված դերասանի մահվան կապակցությամբ։
Նշենք, որ Շիրվինդտը ծնվել է 1934 թվականի հուլիսի 19-ին։
Խաղացել է մի շարք հայտնի ֆիլմերում` «Ծերունի ավազակները»(1971), «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «12 աթոռ» (1976), «Երեքը նավակում` չհաշված շունը» (1979), «Կայարան երկուսի համար» (1982), «Կնամոլը» և այլն։