Միջազգային տարբեր բուհերի 16 ճարտարապետ ուսանողներ այս օրերին Համբուրգում մասնակցում են Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի կազմակերպած երեքշաբաթյա աշխատաժողովին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Մասնակիցների թվում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի չորս ուսանող:
Համբուրգում ընթացող ուսանողական աշխատաժողովը Երևանում տեղի ունեցած աշխատաժողովի շարունակությունն է, որը կենտրոնացած է Հայֆիլմի համար նոր լուծումներ մշակելու վրա՝ ներառելով լսարանային և գործնական աշխատանք։ Այն ուղղված է գաղափարների գեներացմանը, հայեցակարգի մշակմանը և վերջինիս ձևակերպմանը ճարտարապետական էսքիզային տարբերակների ստեղծման նպատակով:
Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիան անդրադարձել է Հայաստան կատարած այցին, որի ընթացքում տեղի է ունեցել «Երազելու քաղաք. նոր լուծումներ Հայֆիլմի համար» աշխատաժողովը:
Դասընթացը կամփոփվի մարտի 22-ին։