ԳլխավորԼուր

Քննարկվել է «Հայֆիլմի» վերագործարկման հնարավորությունը

«Հայֆիլմ» կինոստուդիա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ:

Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության անմիջական վերահսկողությամբ և աջակցությամբ: Մասնավորապես՝ որպես առաջնահերթություն շեշտվել է ֆիլմերի ժապավենների մաքրման և թվայնացման ապահովումը։

Այցի շրջանակում Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը տեսասահիկով ներկայացրել է «Հայֆիլմի» վերագործարկման նախագիծը, որի նպատակը կինոարդյունաբերության զարգացման միջոցով ազգային ֆիլմի զարգացման նախադրյալների ստեղծումն է: Ըստ Դավիթ Բանուչյանի՝ ծրագրի առաջնային նպատակներից է նաև ոլորտում ֆինանսական ակտիվ հոսքերի ապահովումը և ներդրումային նախագծերի իրականացումը։ Առանձնակի կարևորվել է մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունավետ ձևաչափերի սահմանումը՝ հատկապես կինոարտադրությամբ հետաքրքրված երկրների հետ համագործակցությամբ:

Նախարարն ընդգծել է, որ անելիքները շատ են, ուստի անհրաժեշտ է սահմանել ժամանակացույց և փուլ առ փուլ պլանավորել աշխատանքները։ Հանդիպման ավարտին նախարարի կողմից տրվել են հանձնարարականներ՝ ամբողջական ծրագիր կազմելու և այն իրականացնելու վերաբերյալ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա