Թեհրանում գտնվող հնդիկ ուսանողներին Իրանի մայրաքաղաքից դուրս են բերել Հնդկաստանի դեսպանատան ջանքերով, հայտնում է է Hindustan Times-ը՝ հղում անելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությանը:
«Թեհրանում հնդիկ ուսանողները տեղափոխվել են քաղաքից՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեսպանատան կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- ասվում է հրապարակման մեջ:
«Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հնդկաստանի որոշ քաղաքացիների աջակցություն է ցուցաբերվել Իրանից Հայաստանի հետ սահմանով մեկնելու հարցում», — նշվում է հաղորդագրության մեջ:
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը հարձակվել է Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անշրջելիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» հրթիռները: Իրանը, որը հերքում է իր միջուկային նախագծի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են անվանում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։
Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին հարվածելու և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հոնիսի 16-ի տվյալներով՝ Իսրայելում հայտարարել են, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, ավելի քան 600-ը վիրավորվել են: Իրանը հայտարարում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին: Իսրայելն ու Իրանը օրական մի քանի անգամ հարվածներ են փոխանակում։ Առաջինը խոստանում է ռազմական գործողությունները շարունակել մինչև Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումը, Թեհրանն էլ իր հերթին սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբակոծությունները:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews