ԳլխավորԼուր

Իրանում երկարաշարժի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Երկրաշարժ Իրանում

Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 447, զոհվել՝ 3 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք՝ հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով 22:14-ին Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել էր նաև Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում, Արցախում ու Երևանում։