ԳլխավորԼուր

Հայկական «ԵԼ» պարային ֆիլմը լավագույնն է ճանաչվել Նյու Յորքի փառատոնում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աջակցությամբ նկարահանված «ԵԼ» պարային ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր Hollywood International Golden Age փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակի, ինչպես նաև London International Shouts Film Festival փառատոնում Honorable Mantion մրցանակի, տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից։

Նախագծի ղեկավար Լիլիթ Գաբրիելյանի խոսքով՝ նախագիծը կյանքի է կոչվել նպատակ ունենալով միահամուռ ուժերով աշխարհին ներկայացնելու հայ արվեստը և ևս մեկ անգամ մշակույթի միջոցով արտահայտելու մեր հոգու ողջ ուժն ու տոկունությունը։

Comment here