Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Վիրավորում ստացած անձանց միանվագ կհատկացվի 500 հազարական դրամ

Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց՝ նախագծով առաջարկվում է պատերազմի ժամանակ վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն 500 հազար դրամի չափով՝ բացառությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների: Վերջիններս արդեն ստանում են ֆինանսական աջակցություն:

Նախարարն ընդգծեց, որ այստեղ ներառված են բոլոր անձինք, ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլև աշխարհազորայինները, կամավորականները:

«Նպատակն այն է, որ թեև որոշ անձանց մոտ վիրավորումները թեթև են եղել, սակայն այդ անձինք նաև որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության հետ կապված խնդիր են ունեցել: Ըստ այդմ, շահառու կհանդիսանան մոտ 6000 քաղաքացիներ: Իսկ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների թիվը չի գերազանցում հազարը: Այս պահի դրությամբ արդեն 200 անձ անցել է բժշկասոցիալական փորձաքննություն և ստացել հաշմանդամության խումբ: Ամպուտացված անձանց թիվը չի գերազանցում 120-ը, որոնք անհրաժեշտություն են ունենալու պրոթեզավորման»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ առնվազն 10 օրից մարդիկ կկարողանան ստանալ իրենց գումարները:

Շահառու է համարվում վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի/կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:

Comment here