ԳլխավորԼուրՀեռավար կրթություն

200 դպրոցներ համակարգչային սարքավորումներ են ստացել

Համակարգիչ

Մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված` սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրապետության 9 մարզերի 101 հիմնական ու միջնակարգ դպրոցներում հեռավար ձևաչափով ուսուցումն իրականացնելու հնարավորություն է ընձեռել: Այդ նպատակով «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ն անհրաժեշտ համակարգչային սարքավորումներ է տրամադրել 101 հիմնական ու միջնակարգ, ինչպես նաև 99 ավագ դպրոցների, որոնք կարող են հանդես գալ որպես մենթոր դպրոցներ։

Անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմանը զուգահեռ՝ կրթության շարունակականության և որակի ապահովման նպատակով նույն բաղադրիչի շրջանակում ներդրվել է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմ, որը գործում է https://heravar.armedu.am/ հեռավար ուսուցման համալիր էջում ներառված http://icttraining.armedu.am/ հարթակում:

2020 թ.-ի ընթացքում հարթակում տեղադրվել է ՏՀՏ վերապատրաստում անցած ուսուցիչների պատրաստած ավելի քան 500 դասընթաց՝ ըստ առարկաների։

Comment here